Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ի վերջո կարգավորվեն Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո:
«Նորմալ կլիներ, եթե պատերազմն ինչ-որ կերպ դադարեցվեր Եվրոպայի համար, քայլ առ քայլ, ինչպես նաև ԱՄՆ-ի համար, քայլ առ քայլ վերականգնել բնականոն հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- Bloomberg TV-ին տված հարցազրույցում նշել է Ռյուտեն։
«Բայց մենք դեռ բացարձակ պատրաստ չենք, պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, երաշխավորելու համար, որ Ռուսաստանը բանակցություններին լրջորեն վերաբերվի»,- ըստ BBC-ի՝ հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեն հինգշաբթի Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ նրանք քննարկել են Ուկրաինայում Վաշինգտոնի միջնորդությամբ հնարավոր զինադադարը:
«Պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի համոզվենք, որ նրանք պատրաստ են լրջորեն բանակցություններ վարել ամերիկյան վարչակազմի և, իհարկե, ուկրաինացիների հետ»,- շեշտել է Ռյուտեն բանակցությունների մասին՝ նկատի ունենալով ռուսական իշխանություններին։