կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 17:13
Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանը` բուռն ու անակնկալներով լի

Ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանը` բուռն ու անակնկալներով լի

Այսօր կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2013-2014թթ. համերգաշրջանը, որը կսկսվի արդեն 7-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով: Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

 

Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուրդ Թոփչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 25-ը ընթացող փառատոնային ծրագիրը կներառի 8 սիմֆոնիկ եւ 2 կամերային համերգներ:

 

«Փառատոնի բացման արարողության ժամանակ ելույթ կունենա գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստը, ով գրագետ եւ զգայուն երաժիշտ է: Փառատոնը, գիտեք, որ մեծ բյուջե չունի, բայց ջութակահարուհին համաձայնել է ելույթով հանդես գալ Հայաստանում` հաճույքի եւ հետաքրքրության համար»,- ասում է Թոփչյանը:

 

Բացի Իզաբել Ֆաուստից, փառատոնի շրջանակներում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Կոլյա Բլախերը եւ Իսրայել Յինոն (Գերմանիա), Մարիո Բրունելլոն (Իտալիա), Ալեքսանդր Մելնիկովը (Ռուսաստան), Մատան Պորատը (Իսրայել), Կիրիլ Գերշտեյնը (ԱՄՆ), իտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելլոն եւ Ռուսաստանը ներկայացնող, ազգությամբ հրեա դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցը, ինչպես նաեւ հայազգի երաժիշտներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: