Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հուլիսի 30-ի հաղորդագրությունը։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - նշված է հաղորդագրությունում։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։
Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին Twitter-ի իր էջում առանձին գրառում է կատարել նաև պետքարտուղար Բլինքենը։
«Երեկ խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների առնչությամբ մեր խորը մտահոգությունը հայտնելու համար։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը։