Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 21:55
Աշխարհ

Պուտինը երաշխավորել է էներգառեսուրսների մատակարարումը Հունգարիա

Պուտինը երաշխավորել է էներգառեսուրսների մատակարարումը Հունգարիա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երաշխավորել է էներգառեսուրսների վստահելի մատակարարումը Հունգարիա։

«Մեզ համար կարեւոր է, որ ռուսաստանյան էներգառեսուրսները ամեն դեպքում հասնեն Հունգարիա։ Պարոն նախագահը (Պուտինը) դա երաշխավորել է», – հայտարարել է Օրբանը՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում։

Չնայած դրան, Հունգարիայի վարչապետը փաստել է, թե համոզված չէ Ուկրաինա ռուսական գազի կայուն մատակարարման մեջ, եւ Բուդապեշտը պատրաստ է քննարկել «Հյուսիսային հոսք–2» գազատարով ռուսական գազի մատակարարման հարցը։

Ռուսաստանի նախագահը, իր հերթին նշել է, որ տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս Հունգարիա գազ մատակարարել, Հյուսիսային հոսք–2» եւ «Թուրքական հոսք» գազատարով, սակայն կան նաեւ մատակարարման այլ ուղիներ։ «Եթե նպատակահարմար, եւ վստահելի համարենք, մենք չենք բացառի նաեւ Ուկրաինայով գազի տարանցիկ մատակարարումը»։