Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Առանց կասկածի՝ Խամենեին գիտեր ամերիկացիների հետ իր ներկայցուցիչների շփումների մասին։ Եվ գուցե նույնիսկ արտոնել է նման գործողությունները։ Սա կարող է նշանակել, որ կուլուարներում եւ հասարակության մեջ ասվածը տարբեր բաներ են: Չի բացառվում՝ ռահբարը մտածում է իր դիրքորոշումը մեղմելու մասին։ Խամենեին թույլ է տալիս իր համախոհներին հասնել որոշակի սահմանագծի, որպեսզի նրանք իրենք համոզվեն նրա ճշմարտացիության մեջ.նենգ Ամերիկայի հետ հնարավոր չէ համագործակցել։ Բացի այդ, Թրամփը խաղաղության դիմաց պահանջում է Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժում, որը, ըստ շատ վերլուծաբանների, մոտ է հաջող ավարտին: Բացի այդ, ԱՄՆ-ն Թեհրանից պահանջում է դադարեցնել ռազմական աջակցությունը Մերձավոր Արեւելքում ծայրահեղական խմբավորումներին: Այս պայմանների կատարումը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Իսրայելի առջեւ։ Կարո՞ղ է արդյոք Թեհրանը գնալ այդ նվաստացուցիչ պայմանների։ Չէ՞ որ միջուկային ծրագիրը վաղուց դարձել է Իսլամական Հանրապետության գաղափարական եւ քաղաքական համակարգի մի մասը։
Բացի այդ, Իրանը մեծապես ազդեց վերջերս տեղի ունեցած միջադեպի վրա, երբ Թրամփը խստորեն նախատեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն եւ բառացիորեն դուրս հրավիրեց Սպիտակ տնից: Այս միջադեպի տպավորության ներքո Իրանի կառավարության պաշտոական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից «առավելագույն ճնշման» քաղաքկանությունը խնդիրներ է ստեղծել Իրանի համար, սակայն իրանցի ժողովուրդը պատրաստ չէ ականատես լինել այն նվաստացմանը, որը զգացել է Ուկրաինան Կիեւի եւ Վաշինգտոնի բանակցությունների ժամանակ: Նա հստակ հասկացրել է՝ Թեհրանը բանակցություններ չի վարի, եթե դրանք անհարգալից կերպով ընթանան։Բայց ամերիկացիներն առանց այն էլ հասկանում են, որ Իրանին այլ մոտեցում է պետք։ Եվ պատրաստ ենք միջուկային ծրագրի դադարեցման համար Թեհրանին առաջարկել «նվերների» մի ամբողջ փունջ՝ տնտեսական պատժամիջոցների վերացում, արեւմտյան բանկերում իրանական ակտիվների ապասառեցում, Հանրապետության վերադարձ համաշխարհային առեւտրային համակարգ։ Գումարած հնացած ավիացիոն նավատորմի եւ տնտեսության արդիկանացում:
Այս ամենը խիստ անհրաժեշտ է Իրանին, որը լուրջ խնդիրներ ունի բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։ Աճում է գնաճը, ազգային արժույթը՝ ռիալը, զգալիորեն արժեզրկվել է։ Բնակչությունը աղքտանում է, եւ նրա գրեթե մեկ երրորդը՝ 27 տոկոսը, ապրում է օրական երկու դոլար եկամուտով: Արդյունքում աճում է սոցիալական լարվածությունը, որը սպառնում է պայթյունով։ Զարմանալի չէ՝ Փեզեշքիյանն ասում էր, որ «Ամերիկայի հետ երկխոսությունը շատ խնդիրներ կլուծի»։ Եվ պնդում, որ անում է իր ուժերի ներածին չափով ամեն ինչ, բայց զգուշցնում էր, որ եթե իր կառավարւթյունը աջակցություն չստանա, ապա հաջորդ տարի Իրանում «ամեն ինչ ավելի վատ կլինի»: Բայց որտեղի՞ց սպասել այդ աջակցությանը։ Կրկին Ամերիկայի կողմի՞ց: Բայց արդյ՞ոք իրագործելի են այն պայմանները, որոնք նա առաջ է քաշում իրանական տնտեսության վերելքի համար։ Դա շատ նման է արատավոր շրջանի… Տպավորություն է ստեղծվում, որ Իրանի բարձրագույն շրջանակներում շփոթմունք է տիրում։ Որպես հետեւանք՝ Վերջերս Իրանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնանկությունը, որը խորհրդարանի կողմից մեղադրվում է «տնտեսության խնդիրների լուծման անարդյունվետության մեջ»: Եվ փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի պաշտոնից հեռանալը, այն նույն անձը, որ հանդես էր գալիս ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին։ Ստացվում է՝ Ամերիկայի հետ մերձեցման հակառակորդների դիրքերը թուլանում են։
Այնուամենայնիվ, Թրամփն իրեն բնորոշ լավատեսությամբ հույս ունի, որ Իրանի հետ բանակցությունները կկայանան։ Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը խնդրել է իր ռուս գործընկերոջը միջնորդել: Այս մասին, իբր, Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցն է եղել փետրվարին, եւ մի քանի օր անց այդ թեման քննարկվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների կողմից: Թրամփը, խոսելով Իրանի հետ երկխոսությւնը վերսկսելու պատրաստակամության եւ նրան «մեծ ու բարեկեցիկ երկիր տեսնելու ցանկության մասին, բայց այնպիսին, որը չի կարող միջուկային զենք ունենալ», նախատեսում է նաեւ խնդրի լուծման այլ՝ ուժային տարբերակ: Սպիտակ տանը գտնվելու առաջին օրերին նա հրամանագիր է ստորագրել «Իրանի վրա առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերսկսելու մասին: Թրամփը մտադիր է «տրամաբանել» Իսրայելի օգնությամբ, որը պատրաստվում է զանգվածային օդային հարձակում ձեռնարկել Իսլամական Հանրապետության ստորգետնյա միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար: Դրա համար ԱՄՆ-ն ՑԱԽԱԼ-ին արդեն տրամադրել է 76 հազար տոննա ռազմական սարքավորումներ եւ տասնհինգ տոննայանոց ավիառումբերի հավաքածու, որոնք կարող են ճեղքել ամրությունների բազմաչափ հաստությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ամերիկյան Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, եւ դա կանխելու համար կարող է այլ ելք չմնալ, քան ռազմական հարվածը:
Հաշվի առնելով, որ իսրայելական ՌՕՈՒ կործանիչները զուտ տեխնիկապես չեն կարողանա բարձրացնել հսկայական ռումբերը, Պենտագոնը մշակել է Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներից այդ լիցքերը նետելու մեթոդ: Իսրայելական հետախուզության տվյալներով՝ արդեն որոշվել են հարվածների հիմնական թիրախները։ Սակայն ԱՄՆ-ը դժվար թե մի կողմ մնա։ Նախ, նրանք կարող են միջամտել, եթե Իսրայելն ինչ-որ բան «սխալ» անի։ Երկրորդ՝ Իրանը սպառնացել է պատասխանել Մերձավորարեւելյան տարածաշրջանում ամերիկյան բազաներին եւ նրա դաշնակիցներին հարվածներով։ Այդ դեպքում Ամերիկան անխուսափելիորեն ստիպված կլինի գործի դնել իր «բռունցքները»։ Իրանը գործում է հին հռոմեացի հեղինակի հայտնի ասացվածքի համաձայն՝ "Si Vis Pacem, Para Bellum" – «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» եւ պատրաստվում է հետ մղել հնարավոր հարվածը։ Մերձավոր Արեւելքի լրատվամիջոցները հայտնում են՝ Թեհրանը մարտական պատրստության է բերել միջուկային օբյեկտների մոտակայքում գտնվող օդային պաշտպանության համակարգերը: Իսլամական Հանրապետության իշխաություններն իրենց թշնամիներին «անակնկալ» են խոստանում.համացանցում տարածվող տեղեկատվության համաձայն՝ Իրանը պատրաստվում է մարտի 19-ին՝ Նավրուզի տոնակատարության օրը, ներկայացնել իր առաջին Սու-35 կործանիչները: ՌԴ-ի կողմից Իրանին այդ տիպի օդանավերի փոխանցման մասին հաղորդագրությւնները հայտնվել էին դեռ անցյալ տարվա վերջին։ Աղբյուրներից մեկը պնդում էր, որ ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռն արդեն Սու-35-ի առաջին խմբաքանակն է հասցրել Իրան: Սակայն Մոսկվայի եւ Թեհրանի պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։ Առցանց հրատարակություն BulgarianMilitary.com նշում է, որ իրանական մի քանի Սու-35-ներ, իհարկե, չեն կարող համեմատվել Իսրայելի մի քանի հարյուր ժամանակակից մարտական ինքնաթիռների կամ ԱՄՆ 5-րդ նավատորմի ավիակիրների հետ։ Սակայն դրանք կարող են բարդացնել հակառակորդի գործողությունները, հատկապես բազմաթիվ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հետ համատեղ։
Վալերի Բրուտ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի