|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 17–ին, քվեարկությամբ մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Այն ստացավ 87 դեմ, 0 կողմ ձայներ։ Օրինագծին դեմ քվեարկեց նաև հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։
«Հայկ Սարգսյանի նախագծում ՊՆ-ի որևէ առաջարկ ընդգրկված չի, խառնաշփոթի մեջ ենք հայտնվելու»,- այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադառնալով Հայկ Սարգսյանի բերած նախագծին։
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը՝ տալով բացասական եզրակացություն։
Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ կարելի է վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ և ծառայել 1 ամիս։ Բացի այդ, սահմանվում է, որ մինչև զորակոչային տարիքը տղա երեխաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական տուրքը կկազմի 15 մլն դրամ։