կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 16:07
Աշխարհ

Իսրայելը մտադիր է աֆրիկացի փախստականներին Հյուսիսային Կովկաս ուղարկել

Իսրայելը մտադիր է աֆրիկացի փախստականներին Հյուսիսային Կովկաս ուղարկել

Իսրայելը ստանձնել է  իր տարածք աֆրիկյան երկրներից եկած փախստականների` Հյուսիսային Կովկաս տեղափոխելու գործը. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է grozny-inform.ru-ն:

Կայքի տվյալներով` ներկայումս Իսրայելում 150 հազար աֆրիկացի կա, որոնք այնտեղ են եկել հիմնականում Եգիպտոսով: Նրանց մեծ մասը Սուդանի ու Էրիթրեայից մուսուլման փախստականներ են, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրնեիքը և անցնել սահմանակից Եգիպտոս ռազմական գործողությունների ու բռնաճնշումների պատճառով: Իսկ հետո արդեն աֆրիկացի փախստականները ապաստան են գտել հրեական պետությունում:

«Քաղցած, չարացած, ագրեսիվ տրամադրված ավազակներ ու խեղճ մարդիկ: 7,5 մլն բնակչություն ունեցող Իսրայելի համար փախստականների այդ թիվը շատ մեծ է և բացասաբար է ազդում ժողովրդագրական վիճակի վրա: Իսրայելի բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ համարում են, որ ներգաղթյալները սպառնալիք են պետության «հրեական»  բնույթի համար»,- նշում է չեչենական կայքը:

Ներկայումս Իսրայելը հսկայական գումարներ է ծախսում ապօրինի միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար:

Ըստ կայքի` Իսրայելի ԱԳՆ-ի հետ համագործակցող`  լեռնեցի հրեաների «Շահ Դաղ» կազմակերպությունն առաջարկել է խնդիրը մասնակիորեն լուծել` Հյուսիսային Կովկասի մեկ կամ մի քանի հանրապետություններում վերականգնողական կենտրոններ ստեղծելով և այնտեղ մուսուլման փախստականներին  տեղավորելով: Համապատասխան առաջարկն ուղարկվել է Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բոլոր ղեկավարներին, այդ թվում` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:

Նշվում է, որ Իսրայելը պատրաստ է իր վրա վերցնել վերականգնողական կենտրոնների շինարարության և փախստականներին հետագայում հայրենիք ուղարկելու ծախսերը: