Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն չորս տարին մեկ, երբ ԱՄՆ ընտրությունների ժամանակն է գալիս, դեմոկրատներն ու հանրապետականները մեծ ջանքեր են գործադրում հայերին խաբելու և նրանց ձայները ստանալու համար՝ նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով:
Երկու կուսակցություններն էլ Ղարաբաղը կոչում են Արցախ, և 2023 թվականին հայերի էթնիկ զտման և զանգվածային տեղահանման համար «կոկորդիլոսի արցունքներ» թափում: Սակայն 2020 թվականին, հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահական ընտրություններ էին, Բաքուն գրավեց Արցախի մի մասը, և ԱՄՆ-ի երկու կուսակցությունները դիտորդի դերում էին:
Հետագայում, երբ Բաքուն ամբողջ Արցախն ու Հայաստանի որոշ տարածքներ գրավեց և հասավ Կապանի օդանավակայանից 300 մետրի վրա, ԱՄՆ կառավարությունը կրկին մնաց դիտորդի կարգավիճակում առանց որևէ միջամտության։
Պատճառը պարզ է. քանի որ Ալիևն ունի նավթ, իսկ արևմուտքի համար կարևոր է ապահովել Բաքվի էներգիայի մատակարարման երաշխիքը՝ Ռուսաստանի էներգետիկ պատժամիջոցների և Ուկրաինայի պատերազմի պայմաններում: Այժմ Թրամփն ու Հարիսը կրկին սուտ են խոսում՝ հայերին կրկին խաբելու և նրանց ձայները ստանալու համար: Նրանց կարծիքով՝ հայերը մոռացկոտ են:
Սակայն հայերը գիտեն, որ ամերիկացիները ո՛չ մտահոգված են Արցախի էթնիկ զտմամբ, ո՛չ էլ Հայաստանի կործանումով: Նրանց միակ նպատակը Հայաստանն օգտագործելն է՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ այլընտրանքային Ուկրաինա դարձնելու համար: Արևմուտքը ցանկանում է ստեղծել Զանգեզուրի միջանցքը՝ Թուրքիայի և Բաքվի կողմից Սյունիքի վերահսկմամբ, և նրանց չի հետաքրքրում հայերի ճակատագիրը: ԱՄՆ-ի մեկ այլ նպատակ է Իրանի սահմանին գտնվելը և Իրանը լրտեսելը՝ Ռուսաստանի սահմանապահների դուրս գալուց հետո:
Սա լրացնում է Իսրայելի ներկայությունը Իրանի և Բաքվի սահմանին: Հայաստանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն վնասում է իր թշնամիներին, բայց ավելի շատ՝ իր դաշնակիցներին, ինչպես վարվեց Իրանի շահի հետ։ Քանի դեռ ուշ չէ` Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա վտանգը և ընտրի իրատեսական ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
Դոկտոր Էհսան Մոհեդիան
Իրանի Իսլամական Հանրապետություն