կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-29 16:32
Քաղաքական

ՀՀ-ն կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք՝ ճորտացված հայերով, եթե այս ծախուները վերարտադրվեն. Գ. Գևորգյան

ՀՀ-ն կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք՝ ճորտացված հայերով, եթե այս ծախուները վերարտադրվեն. Գ. Գևորգյան
Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Եթե այս ծախու արարածները կարողացան վերարտադրվել, ապա թուրքական կապիտալն է գալու Հայաստան: Հայաստանի թուրքական իշխանությունն այնպես է անելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նույնիսկ արտագաղթելու տեղ չի ունենալու շուտով, իսկ իր երկրում, լավագույն դեպքում կարող է միայն չարքաշ մի աշխատանք գտնել, թուրք գործատուների ձեռի տակ։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններով, ուղի են հարթելու, որպեսզի թուրք գործարարները կարողանան այստեղ հսկայական հողատարածքներ, ընկերություններ, գործարաններ, շենքեր գնել, հիմնավոր արմատանալ և թրքացնել այս երկիրը։ Ահա այս ամենի նպատակով է նիկոլը հայտարարում, թե եկեք թուրքիային այլևս թշնամի չդիտարկենք:
 
Սա հստակ ծրագիր է. թուրքական տնտեսության լծակներով այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանում, որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմաբազան, վերջինիս նպատակահարմարությունը զրոյական համարելով։
 
Եվ այդպես էլ լինելու է: Եթե այստեղ ամեն ինչ թուրքինն է լինելու, էլ ռուսն ումից է Հայաստանը պաշտպանելու, թուրքին թուրքի°ց...։ Արդյունքում, Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից, Հայաստանը կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք, ճորտացված հայերով:
 
Սա «նիկոլ» թուրքական պրոյեկտն է՝ թուրքական կապիտալն ընդդեմ ռուսական ռազմական ներկայության մարտավարությամբ:
Եվ բոլոր նրանք, ովքեր կանգնում են այս ազգադավի կողքին, բառիս ուղղակի իմաստով, օգնում են թուրքերին...
 
Պայքարս մի վայրկյան անգամ չեմ դադարեցնելու: Ազատագրելու եմ Հայրենիքս թուրքահպատակ կապիտուլյանտի իշխանությունից ամեն գնով»: