Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել էինք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ է ժամանել ավելի քան 100 միջազգային դիտորդ:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, նախօրեին Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Բուլղարիայից ժամանած միջազգային դիտորդները հանդիպումներ են ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների ` Արմեն Սարգսյանի, Վահրամ Բալայանի, Գեորգի Պետրոսյանի (ԼՂՀ նախկին արտգործնախարար) հետ: Տեղեկացնենք, որ դիտորդական առաքելություն իրականացնողների և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ հանդիպումներ են տեղի ունեցել նաև մայիսի մեկին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը, ինչպես նաև ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը: ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանի բնորոշմամբ` դիտորդների այցն Արցախ բավականին կարևոր է: Ըստ ՀՅԴ-ականի` ժողովրդավարությունն Արցախում կառուցվում է ոչ միայն արցախցիների ջանքերով, այլ նաև բարեկամների:
Դիտորդների կարծիքով` ԱԺ ընտրություններով Արցախը ևս մեկ քայլ կանի ժողովրդավարության ճանապարհին: