|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։ Փաստի առթիվ քննիչ Գ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: