կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 13:35
Հասարակություն

Ռուսաստանը Թուրքիայով և Ադրբեջանով դեպի Հայաստան տրանզիտային ճանապարհ է փնտրում

Ռուսաստանը Թուրքիայով և Ադրբեջանով դեպի Հայաստան տրանզիտային ճանապարհ է փնտրում

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը ճանապարհներ է փնտրում ընդհանուր սահման չունենալու պատճառով Հայաստանի հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության դժվարությունների հաղթահարման համար: Այդ մասին Մոսկվայում հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է  Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը. հայտնում է ИА REGNUM-ը:

 

Նա նշել է, որ  որ Հայաստան բեռնափոխադրումների լոգիստիկան չափազանց պարզ է` ավտոբեռնափոխադրումներ` կա'մ Վրաստանի տարածքով Վերին Լարս-Կազբեկի անցակետով, կա'մ վրացական Փոթի նավահանգստով:

 

«Մենք հանդիպել ենք մեր վրացի գործընկերների հետ և բազմիցս քննարկել  այս թեման: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքիայում` Անթալիայում, եռակողմ հանդիպում ենք ունեցել ու քննարկել ենք թուրքական ապրանքների լոգիստիկ երթուղին: Բայց սյնտեղ ներկա է նաև Հայաստանը, և մենք չենք կարող այդ մասին մոռանալ… Ցավոք, Վերին Լարս-Կազբեկի անցակետը ենթարկվում է կլիմայական ազդեցության: Միայն այս տարի 2 անգամ սողանք է գրանցվել, այն փակվել է,  վրացական կողմից զոհեր են եղել: Սակայն մենք կշարունակենք լուծում փնտրել:  Կա նաև ավիացիոն փոխադրումների տարբերակը, դա ոչ ոք չի փակել, այլ բան, որ դա բավական թանկարժեք տրանսպորտային միջոց է: Ի դեպ, մենք պայմանավորվել ենք նոյեմբեր ամսին Վրաստանում հանդիպել Թուրքիայից, Վրաստանից ու Ադրբեջանից մեր գործընկերների հետ և արդեն քառակողմ ձևաչափով քննարկումներ ունենալ: Իսկ մեր հայ գործընկերների հետ մենք աշխատում ենք ամեն օր: Այո, այն, որ չկա ընդհանուր սահման, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում, սակայն պետք  է շարունակել մտածել այդ ուղղությամբ, և դա մաքսայինները չէ, որ պետք է անեն, քանի որ, ի վերջո, դա լոգիստիկայի հարց է»,- ասել է Բելյանինովը: