|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հիվանդանոցի դիմաց հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին կիրակի դուրս կգրեն Հռոմի «Ջեմելլի» կլինիկայից, թոքաբորբից հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա հայտնվել է շենքի հինգերորդ հարկի պատշգամբում՝ իջնելով կլինիկայի վերջին տասներորդ հարկից, որտեղ նա անցկացրել է 38 օր։
Հիվանդանոցի դիմացի հրապարակում հավաքվել են հարյուրավոր հավատացյալներ, որոնք գնացել են Հռոմի ծայրամաս՝ տեսնելու ապաքինվող քահանայապետին: Հռոմի պապի հայտնվելուց առաջ բազմությունը վանկարկել է նրա անունը։
Հռոմի պապը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին։ Պարզվել է, որ նա ունի թոքային վարակ։ Ավելին, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբի սկզբնական փուլ։ Բժիշկները ստիպված են եղել մի քանի անգամ նրան տեղափոխել թոքերի արհեստական օդափոխության ռեժիմի։ Մարտի 20-ին հայտնի է դարձել, որ պապի վիճակը բարելավվել է, նա այլևս թթվածնի մշտական աջակցության կարիք չունի: