|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Հիմնական զեկուցող` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
«Հասկանում եմ Ձեր դիսկոմֆորտը, որովհետև ամբողջ տնտեսության խնդիրների համար եք ստիպված պատասխան տալ: Մեր տնտեսությունն այս վիճակում է, որովհետև հսկայական գումարներ ծախսեցին բիոզուգարանների վրա, այս վիճակում է, որովհետև օլիգարխ նախարարները հսկայական վիլլաներ ունեն արտասահմանում: Չե՞ք կարծում, որ, կառավարության դիզայնը փոխելուց բացի, պետք է գործի պատասխանատվության ինստիտուտը. այդ` վիլլաներ ունեցող օլիգարխ նախարարներից ոչ մեկը Ռոքֆելլերի որդին չի եղել, այսինքն` այդ նախարարները պետական միջոցներ են յուրացրել: Այդքան դժվա՞ր է իմանալ` ովքեր են մոնոպոլացրել մեր տնտեսությունը, և ովքե՞ր են ստվերում գործողները: Ուզում եմ հարցնել նաև` արդյո՞ք ապագա ներդրողներին չեք ասելու` բա մենք ի՞նչ ենք ունենալու ձեր ներդրումներից»»,- հարցրեց պատգամավորը:
Նախարար Սուրեն Կարայանը պատասխանեց, որ եթե այսուհետ լինի մի դեպք, որ ինչ-որ գերատեսչություն որևէ ներդրողի առաջ պայման դնի, դա կդիտարկվի որպես ապօրինություն: «Նման բան բացառվելու է, հստակ ու միարժեք եմ հայտարարում, Հայաստանում ներդրողին միայն ու միայն օժանդակելու ենք»,- ասաց նախարարը: