կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-21 17:41
Քաղաքական

Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվել է ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նա հայտնեց, որ դատական ակտի հրապարակման ժամը դեռեւս հանտնի չէ։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։

Նրանք ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: