|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով մեկնարկած հրատապ նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի 18։00-ին։
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանի փաստաբաններն պահանջում են խափանման միջոցի փոփոխություն՝ առաջարկելով գրավ կիրառել։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։
«Պարոն Չարչյանն ունի շաքարային դիաբետ և այս պահին անազատության մեջ գտնվելով՝ ավելի շատ միավոր ինսուլին է ստանում, քան ստացել է այն ժամանակ, երբ գտնվել է ազատության մեջ։ Մենք ունենք առողջական վիճակի կտրուկ վատթարացում։ Բացի դրանից, դարձյալ լինելով անազատության մեջ, նա ստացել է սրտամկանի սուր ինֆարկտ, երկկողմանի թոքաբորբ է զարգացել», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։