|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Թուրքիա հունիսի 19-ին։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Ալիևի այցը կկայանա Էրդողանի հրավերով։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թուրքիա կայցելի նաև Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողանի հետ քննարկելու տարածաշրջանային հարցեր։