|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի ավարտի պաշտոնական արարողությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Daily Sabah-ը՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի խոսքերին հղումով:
«TANAP-ը մեր ամենակարևոր նախագծերից մեկն է: Մենք նախատեսում ենք դրա ավարտի պաշտոնական արարողությունն անցկացնել նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը միջոցառմանը»,- պարզաբանել է Դյոնմեզը:
Արարողությունը տեղի կունենա Թուրքիայի Էդիրնե նահանգի Իփսալա շրջանում: