կարևոր
1993 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-28 16:11
Քաղաքական

Փաշինյանից ևս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյան

Փաշինյանից ևս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյան

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.

«Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»։