կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 12:15
Հասարակություն

10 տարի «Հայկական ժամանակ»-ում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են. Ծառուկյան

10 տարի «Հայկական ժամանակ»-ում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են. Ծառուկյան

Կարևորը դատարկ-դատարկ խոսելը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, ասենք` առօրյա կյանքում. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ խոսելով «Իմ քայլի» պատգամավորների քննադատությունների մասին՝ կապված իր` ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու-չունենալու հետ։

«Տվյալ բան ասած մարդը (խմբ.`«Իմ քայլը»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակ»-ում աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունն ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյանն ինչ է արել, և մարդը պետք է հասկանա` ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը շարունակել ու խոսել: Այս իրավիճակը տեսնելով, որ ամեն մեկը, դերի մեջ մտնելով, ով ավելի երկար կխոսի… Դա արդեն ժողովրդին չի հետաքրքրում: Խնդիրները պետք է քննարկել, առանձին հանդիպել: Այսօր ժողովուրդը սպասում է արդյունքի, փոփոխության ու բարեկեցության»,- ասաց նա,:

Ծառուկյանը հավելեց, որ մտադիր չէ փոխել իր աշխատաոճն ու ավելի շատ ելույթներ ունենալ: «Եթե ԱԺ ցանկացած պատգամավոր իմ արածի գոնե 3 տոկոսն աներ, ապա հիմա երկիրը կծաղկեր և կզարգանար, և ժողովրդի սրտով կլիներ»,- եզրափակեց նա: