կարևոր
376 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-31 14:22
Քաղաքական

Ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով՝ սրանք «վազում» են դեպի Եվրամիություն․ Գեղամ Մանուկյան

Ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով՝ սրանք «վազում» են դեպի Եվրամիություն․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է այսօրվա Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած սկանդալին։

«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրամիություն։

Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն ամենուր։

Մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ... ու՞ր եք»։