|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի լայնածավալ պատերազմի մկենարկից հետո կոչով դիմել է իր ժողովրդին.
«Իրանի վսեմ ժողովուրդ,
Սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ և արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ նոր հանցագործությամբ՝ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը և թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։
Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։
ԻԻՀ Զինված ուժերի հզոր ձեռքը, Աստծո կամքով, նրան հանգիստ չի տալու։
Թշնամու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ և գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները, անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։
Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը և ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա»:
Իրանի իշխանությունները նաև հայտնում են, որ շուտով պատասխան հարվածներ կհասցնեն Իսրայելին և Միացյալ Նահանգներին։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները «դեմքին ապտակ» կհասցնեն, ասում է Իրանի պաշտպանության նախարարությունը