կարևոր
1489 դիտում, 1 օր առաջ - 2025-06-04 15:51
Հասարակություն

Ասել եմ՝ էդ պաշտոնյաներին «պռոպկի» պես հանելու է․ Մանուկյանը հետաքրքվեց, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Արամ Հովհաննիսյանը

«Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին և հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, որոնք ՀՀ-ում ծառայեցին ոչ թե օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին»,- ԱԺ-ում, դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հետաքրքվելով, թե ի՞նչ պատճառով է ծառայությունից ազատվել ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը․ «Երբ երեկ նոր նշանակված ոստիկանապետ Ղազարյանը ներկայացվել է, Արամ Հովհաննիսյանն անգամ դրան ներկա չի եղել, այդքան նեղացե՞լ է. անցնող տարիներին այդքան բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ»,- հավելեց Մանուկյանը։
 

ՆԳ նախարարի խոսքով՝ նախարարությունում իր նշանակումից հետո եղել են կադրային տարբեր փոփոխություններ, ինչը բնական է․ «Կադրային փոփոխություններն օգնում են նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայել հարցերին, որոնց տարիներ շարունակ մեկ այլ հայացքով է նայվել։ Ոստիկանապետի փոփոխությունն այս տրամաբանության շրջանակներում է։ Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ավելի թարմ աչքով նայելու, ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։ Սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը։ Պետք չի փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր, այլ բաներ։ Որևէ անձ հավերժ չէ իր պաշտոնում»,- ասաց նախարարը՝ հերքելով Հովհաննիսյանի ազատման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։