Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Այցին մասնակցել են նաեւ Իլոն Մասկը, OpenAI ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը, nivdia համակարգչային չիպերի արտադրության հսկա ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը, Blackstone-ի, BlackRock-ի, Citigroup-ի, IBM-ի, Boeing-ի, Uber-ի, Amazon-ի գլխավոր տնօրենները, Bridgewater Associates-ի հիմնադիրը, LinkedIn-ի համահիմնադիրը եւ ամերիկյան խոշոր բիզնեսի շատ այլ առաջնորդներ:
Հանդիպումների արդյունքում ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են՝ 600 մլրդ դոլարի ներդրում են ստացել Սաուդյան Արաբիայից: Bloomberg-ի վերլուծաբանների կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովի ժամանակ Թրամփի կողմից 600 մլրդ դոլարի ներդրումային պարտավրությունների ստացումը իշխանության վերադառնալուց հետո նրա առաջին արտասահմանյան ուղեւորության առանցքային արդյունքն է:
Իր հերթին Մուհամեդ բին Սալմանը ամերիկա-սաուդյան ներդրումային համաժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասել է. «Այսօր մենք հույս ունենք 600 մլրդ դոլարի ներդրումային հնարավորությունների վրա՝ ներառյալ 300 մլրդ դոլարի գործարքները, որոնք ստորագրվել են այս համաժողովի ընթացքում: Հույս ունենք՝ այդ հնարավորությունը հասանելի կլինի բոլոր երկրների համար: Առաջիկա ամիսներին մենք կաշխատենք երկրորդ փուլի վրա՝ գործարքներն ավարտելու եւ դրանք մինչեւ 1 տրիլիոն դոլար ավելացնելու համար»:
Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ ներառյալ Google-ը, AMD-ը, DataVolt-ը, Oracle-ը, Salesforce-ը եւ Uber-ը, նույնպես պարտավորվել են 80 միլիարդ դոլար ներդնել «երկու երկրներում առաջդեմ փոխակերպող տեխնոլոգիաներում»: Ներդրումների հետ կապված, ԱՄՆ-Սաուդյան գործարքի հիմնական կողմերը ներառում են.
1) Սաուդյան DataVolt-ի $20 միլիարդ դոլարի ներդրումը AI տվյալների կենտրոններում ամբողջ ԱՄՆ - ում եւ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում
2) առողջապահության ոլորտում Shamekh IV Solutions-ը ներդնում է $5,8 միլիարդ դոլար՝ ներառյալ ներդրումներ Միչիգանում ներերակային հեղուկներ արտադրելու համար բարձրորակ գործարան սկսելու համար
3) ներդրումային գործընկերւոթյուններ, որոնք ներառում են մի քանի ոլորտային ֆոնդեր, ինչպիսիք են $5 միլիարդ էներգետիկ ներդրումային հիմնադրամը, $5 միլիարդ դոլար արժոությամբ New Era Aerospace and Defence տեխնոլոգիական հիմնադրամը եւ $4 միլիարդ դոլար արժողությամբ Enfield Sports Global Sports
Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի-ի միջեւ ստորագրվել է «ռազմական արտադրանքի վաճառքի պատմության մեջ ամենամեծ համաձայնագիրը»:
1) ռազմաօդային ուժերի զարգացում եւ տիեզերական հնարավորություններ
2) օդային եւ հակահրթիռային պաշտպանություն
3) ծովային եւ առափնյա անվտանգություն
4) սահմանների անվտանգություն եւ ցամաքային զորքերի արդիականացում
5) տեղեկատական եւ հաղորդակցական համակարգերի արդիականացում: Փաթեթը ներառում է նաեւ «լայնածավալ ուսուցում եւ աջակցություն Սաուդյան Արաբիայի զինված ուժերի կարողությունների զարգացման համար՝ ներառյալ Սաուդյան ռազմական ակադեմիաների եւ ռազմաբժշկական ծառյությունների ամրապնդումը»:
Ընդհանուր առմամբ, գործարքները վերաբերում են էներգտիկային, պաշտպանութայնը, տեխնոլոգիաներին եւ կարեւորագույն ռեսուրսներին հասանելիությանը։ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից կգնի ավիացիա, ծովային անվտանգության միջոցներ եւ IT-ծառայություններ, ինչպես նաեւ ուսուցում եւ աջակցոթյուն կստանա իր զինված ուժերի համար: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է՝ երկրների միջեւ զենքի համաձայնագրի արժեքը կազմել է 142 մլրդ դոլար եւ ներառում է Սաուդյան Արաբիային «ժամանակիկաց մարտական սարքավորումներ եւ ծառայություններ ԱՄՆ-ի մոտ մեկուկես տասնյակ պաշտպանական ընկերություններից»: ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային կարտահանի նաեւ 14,2 մլրդ դոլար արժողությամբ գազային տուրբիններ եւ էներգետիկ տեխնոլոգիաներ եւ 4,8 մլրդ դոլար արժողությամբ Boeing 737-8 ուղեւորատար ինքնաթիռներ:
Մերձավոր Արեւելքում շրջագայության առաջին օրվա գլխավոր քաղաքական հայտարարւոթյուններից մեկը Սիրիայի դեմ պատժամիջոցները հանելու որոշումն էր: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հրավերով ԱՄՆ նախագահը 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել է Սիրիայի ղեկավարի հետ՝ ի դեմս նախագահի պաշտնը ժամանակավորապես զբաղեցնող հուսեյն ահմադ աշ-շարայի: Նրանց զրույցին հեռախոսով միացել է նաեւ Էրդողանը, ով հայտարարել է, որ Թուրքիան աշխատելու է Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ «հանուն խաղաղության»՝ գովաբանելով ԱՄՆ-ին Սիրիայից պատժամիջոցները հանելու համար։
Թրամփը Սիրիայի ներկայիս ղեկավարին առաջակել է հետեւյալը
1) միանալ Իսրայելի հետ Աբրահամյան համաձայնագրերին
2) վտարել բոլոր օտարերկրյա ահաբեկիչներին
3) արտաքսել պաղեստինցի գրոհայիններին
4) օգնել ԱՄՆ-ին թույլ չտալ ԻԼԻՊ-ի վերադարձը
5) պատասխանատվություն ստանձնել Սիրիայի հյուսիս-արեւելքում ԻԼԻՊ-ի զինյալների հետ ճամբարների համար:
Իր հերթին աշ-շարաան նշել թ Իրանի հեռանալը որպես փոփոխությունների հնարավորություն եւ հաստատել է հավատարմությունը Իսրայելի հետ 1974ի համաձայնագրին: Նա նաեւ ամերիկյան ընկերություններին հրավիրել է ներդրումներ կատարել սիրիական նավթի եւ գազի ոլորտում։
Financial Times-ի տեղեկություններով՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդների առջեւ Էր Ռիադում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն «այժմ ուսումնասիրում է Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերությւոնների կարգավորման հնարավորությունը» եւ այդ որոշումը բացատրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի եւ Թուրքիայի նախագահի հետ խորհրդակություններով եւ սիրիացիներին «նոր սկիզբ» տալու մտադրությամբ:
Մերձավոր Արեւելք շրջագայության երկրորդ օրը Թրամը մասնակցել է ԱՄՆ-ի՝ Պարսից ծոցի միապետության հինգերորդ գագթնաժողովին, որտեղ թեեւ քննարկվել են տարածաշրջանի բոլոր սուր թեմաները՝ Գազան, Սիրիան, Լիբանանը, Իրանը եւ Եմենը, յանուամենայնիվ, ոչ մի նոր բան, ըստ էության, չհնչեց, թեեւ, ըստ իսրայելական լրատվամիջոցների (Israel Hayom եւ այլն), Թրամփի՝ Պարսից ծոցի երկրներ այցի գլխավոր թեմաներից մեկը հենց Գազայի հակամարտության կարգավորման եւ «Մերձավոր Արեւելքում նոր կարգ» ստեղծոելու մեգագործարքն է։
Ենթադրվում է՝ այս քաղաքական «մեգագործարքը» պետք է իրականացվի երկար ժամանակահատվածում, ինչպես արդեն կնքված տնտեսական համաձայնագրերը։ Ռիադում եւ Դոհայում խոստացված տրիլիոն միլիարդավոր դոլարների ներդրումները նույնպես նախատսված են գալիք տասնամյակի համար: Առեւտուր անելու եւ սակարկելու ունակությունը Մերձավոր Արևելքի արաբ միապետների արյան մեջ է։ Հիմնական բանը կլորիկ գումար եւ «հեռանկար» առաջարկելն է՝ ԱՄՆ-ից եւ Թրամփից այստեղ եւ հիմա նշանակալի քաղաքական եւ տնտեսական զիջումների հասնելու համար։ Նույն սաուդցիները վաղուց հասկացել են՝, կարելի է եւ պետք է Թրամփին հնարավորինս շատ խոստանալ։ Իսկ ահա կատարել բոլոր պայմանագրերը արդեն պարտադիր չէ։ Եվ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը կարճ ժամանակահատվածում պարզապես ի վիճակի չէ այդքան սպառազինություն արտադրել։ Patriot-ի համար նույն հրթիռները հավաքվում են տարեկան ընդամենը 300։ Եվ դեռ կան պայմանագրեր ԵՄ-ի, Ասիայի երկրների, Իսրայելի հետ…
Նման մոտեցումը, ըստ ամենայնի, արդեն ոչ միայն տեղի է ունենում բոլոր ճակատներում, այլեւ փոխառվում է հենց Թրամփի կողմից՝ ավելի վաղ քննարկված առճակատման փոխարեն Իրանի հետ բանակցություններին անցնելուց մինչեւ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացում։ Ընդ որում՝ հնչում են բազմաթիվ ամպագոռգոռ խոսքեր, բարձրանում են խաղադրույքները, կողմերը բլեֆ են անում, հրճվում, ձեռնածություններ անում վիթխարի ու նույնքան վերացական շահույթներով ու գումարներով։
Ընդ որում՝ տեսադաշտից ինչ-որ կերպ կորչում է, որ Թրամփն ու իր թիմը Սաուդյան արքայազնից գումար ստանալու համար ոչ թե խոսքով, այլ գործով պետք է հաղթահարեն 2 տրլն դոլարի արգելքը։ Նույնիսկ ամերիկյան Bloomberg-ը կարծում է՝ Սաուդյան Արաբիան դժվար թե կարողանա 1 տրիլիոն դոլար ներդնել ԱՄՆ-ում: Փաստն այն է, որ Սաուդյան Արաբիայից այս տրիլիոն ներդրումներ ներգրավելու թրամփիստների ծրագրերը բախվում են թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի բարեփոխումների հավակնոտ ծրագրին:
Bloomberg-ի գնահատականներով՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության տնտեսության վերափոխումը կպահանջի մոտ 2 տրիլիոն դոլար՝ ներառյալ Նեոմ քաղաքի նման մեգանախագծերը (մինչեւ 1,5 տրիլիոն դոլար), ինչպես նաեւ Expo 2030 թ-ի եւ այլ միջոցառումների նախապատրաստումը: Բարձր ծախսերի եւ նավթի համեմատաբար ցածր գների պատճառով (մեկ բարելի դիմաց 63 դոլար), որոնք կարող են էլ ավելի նվազել, Թագավորությունն արդեն ընթացիկ հաշվի դեֆիցիտ ունի: Բյուջեի հաշվեկշռի համար անհրաժեշտ է 96 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ հաշվի առնելով ներքին ներդրումները՝ 113 դոլար մեկ բարելի դիմաց։ Արդյունքում, նույնիսկ եթե մեծ գումարներ հայտարարվեն, ԱՄՆ-ում իրական ներդրումները կարող են սահմանափակ լինել եւ ձգվել տասնամյակներ: Փորձագետների խոսքով՝ Սաուդյան Արաբիան դժվար թե կարողանա ամերիկացիներին 1 տրլն դոլար տրամադրել, հատկապես առաջիկա 4 տարում:
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի