|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարելիք այցը: Այսօր նա լրագրողներին ասաց, որ դրական է համարում առհասարակ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումները, քննարկումները, համաժողովները:
«Ես համոզված եմ, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են ամենաարդիական հարցերը, բայց դա Արցախի հարցը չի լինելու, այլ տարաշրջանային հարցեր` Մերձավոր Արևելքի խնդիրների հետ կապված»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով` ոչ ոք դրական բան չի ասում Ռուսաստանի մասին, և կարծես մոդայիկ է դարձել Ռուսաստանի մասին միայն վատ բաներ ասելը:
«Ռուսաստանը հասկացել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի պետությունը իր գրպանի մեջ չեն, և արդեն նրանք են ցանկություն հայտնում աշխատել երկրի ղեկավարության հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: