կարևոր
1837 դիտում, 15 ժամ առաջ - 2025-05-07 12:10
Քաղաքական

Հույս ունեմ՝ Ավինինյանը մեզ չի ասի, որ ինքը $135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից․ Պեդրո Զարուկյան

Հույս ունեմ՝ Ավինինյանը մեզ չի ասի, որ ինքը $135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից․ Պեդրո Զարուկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը գրում է․

«Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62: Մեկ բիթքոյնի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է մոտ $75,000 դոլար, իսկ ներկայումս՝ $95,000 դոլար: Այսպիսով, Ավինյանի մեկ տարվա ընթացքում 1.81 բիթքոյնի աճը նշանակում է, որ նա կծախսեր մոտ $135,000 դոլար, սակայն նրա 2024 թվականի հայտարարագրված եկամուտը կազմում է մոտ $116,418 դոլար: Ես պարզապես հույս ունեմ, որ Ավինինյանը մեզ չի ասի, որ ինքը $135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից։ 

Սա Ավինյանի միայն պաշտոնական հայտարարված եկամուտներն ու ունեցվածքն է, սակայն, նրա շուրջ ծավալված բոլոր կոռուպցիոն սկանդալներից ելնելով, ես բացարձակապես չեմ զարմանա, եթե նրա կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»։