Փոխարժեքներ
04 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.41 |
EUR | ⚊ | € 441.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7127 |
GBP | ⚊ | £ 517.6 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, թե ինչի կբախվի Հայաստանը, եթե խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, ինչով են պայմանավորված Ադրբեջանի կողմից կրակոցները, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի ղեկավարների՝ Ադրբեջան այցի նպատակը:
Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ից և ռուսական շուկայից Հայաստանի հրաժարումը ծանր տնտեսական, սոցիալական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
«Բացի այն միջոցներից, որոնք կարող են ընդունվել և կընդունվեն Եվրասիական միության գծով, ես չէի բացառի նաև Ռուսաստանի կողմից միակողմանի որոշումները, որոնք ուղղված են նրան, որպեսզի պաշտպանեն Եվրասիական միության երկրների շուկաները հնարավոր Եվրոպական տնտեսական էքսպանսիայից։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Հայաստանի արտաքին առևտրի կտրուկ աճը վերջին տարիներին պայմանավորված է հենց հայ-ռուսական առևտրային փոխգործակցությամբ: Դրանով է պայմանավորված նաև Հայաստանի պետական բյուջե գումարների ներհոսքը։
Հայկական բազմաթիվ ընկերություններ գումար են վաստակում ռուսական շուկայում։ Եվ, իհարկե, Եվրասիական միությունից ու ռուսական շուկայից հրաժարվելն իր հետ կբերի տնտեսական, սոցիալական ծանր հետևանքներ, որոնք չեն կարող փոխհատուցվել եվրոպական ոչ մի օգնությամբ»,-ասել է Սիլաևը։
Փորձագետի կարծիքով՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման և տնտեսական բարեկեցության ապահովման համար։
«Կարծում եմ՝ 2023-2024 թթ․ ՀՀ ղեկավարությունում պատրանք առաջացավ, որ հնարավոր է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ արագացված մերձեցում։ Եվ դա բնական է՝ ի վնաս այն դաշինքների, որի կազմում են Հայաստանն ու Ռուսաստանը։ Բայց շատ շուտով պարզ դարձավ, որ ոչ մի արագ մերձեցում չի լինելու, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն՝ ոչ միասին, ոչ էլ առանձին, պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման և նրա տնտեսական բարեկեցության ապահովման համար։
Բացի այդ, 2024 թ․ սկզբին, այնքան շատ բան էր ասվել պաշտոնական Երևանի կողմից, որ հետ շրջվելը դժվարացել էր, և այժմ Հայաստանի ղեկավարությունը փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել, որը շատ է բարդացնում, նախ՝ գլխավոր դաշնակցի հետ հարաբերություններում անորոշությունը, երկրորդ՝ առճակատման այն մակարդակը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի և Արևմուտքի միջև»,-նշել է Սիլաևը։