Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց իր մանկության հուշերը:
«Հուշերը բոլորն էլ վառ են, պարզապես առավել տպավորվել է, այն, որ փոքր ժամանակ բոլորս երազում էինք հեծանիվ ունենալ: Մենք մեր ձեռքերով էինք սարքում, մեզ մոտ ավտոբուսի պարկ կար, և սարքում էինք ինչ-որ սամոկատներ, որպեսզի քշենք: Երբ մեր թաղամաս եկավ առաջին հեծանիվը, մենք հերթագրվում էինք դրա համար, որպեսզի հինգ րոպե կարողանանք դա վայելել: Հիմա էլ, որ տեսնում եմ, որ ցանկացած տեղ կարելի էր հեծանիվ վերցնել, ակամայից մտածում եմ` ո՞րն էր ավելի հետաքրքիր` սա՞, թե՞ նա»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով`ինչը հեշտությումբ է ձեռք բերվում, սովորական է դառնում, ինչը դժվարությամբ, մնում է հուշերի մեջ:
Նա հիշեց նաև, որ ի սկզբանե որոշել է մաթեմատիկայի ուղղությամբ գնալ: «Ես որոշել էի, որ մաթեմատիկայով կզբազվեմ, որովհետև մեծերը, երբ ինձ վերցնում էին իրենց գիրկը, հարցեր էին տալիս, թե ծառի վրա տասը ծիտիկ կա, եթե մեկին սպանես, քանի՞սը կմնան, ու ես պատասխանում էի, բոլորն ասում էին, որ սա մաթեմատիկոս է»,- պատմեց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով` ինքը պաշտոնի մասին չի էլ երազել ու ավելի շատ մտածել է գիտություն մեջ խորանալու մասին: «Մայրս հետաքրքիր բան էր ասում: Ասում էր. «Ես քո խուժան գործերից գործ չունեմ, գիտությունից չկտրվես»: Երբ ես դոկտորականը պաշտպանեցի, մորս ամենամեծ երազանքն էր, ու ոչ մի անգամ չի ուրախացել, որ ես պատգամավոր եմ դարձել»,- ասաց նա, ապա անկեղծացավ և ասաց, որ երազել է ունենալ յոթ երեխա, բայց չորսն ունի: