Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
« ՍԴ-ն կարևոր արձանագրում է արել, այսուհետ, հաշվի է առնվելու ապօրինի ծագում ունեցող գյուքի բռնագանձման վարույթների ուսումնասիրության հիմքերը համակցության մեջ, որ բռնագանձման ենթակա գույքը կապ ունենա հանցանքի հետ և պետք է համպատասխան պաշտոնական անձի՝ պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։ Այն էականորեն նեղացնում է դատախազության իրավասությունները և հիմք է պրակտիկ դաշտի տեսլականի փոփոխման՝ մի շարք գործերի կարճման, մի շարք գործերի կասեցման և վերանայման սկզբունքի, թե որ գույքն են իրենք գնահատել որպես ապօրինի, որովհետև մենք պրակտիկայում ունենք դեպքեր, երբ այս հիմքերից որևէ մեկի բացակայությամբ մարդկանց հանդեպ վարույթներ են հարուցել, երբ մարդը որևէ կերպ դրա տակով չէր կարող անցնել։ Ունենք դեպեք, որ մարդը պաշտոնատար անձ էր դարձել, պայմանական ասած 2016 կամ 2020 թվականից հետո, բայց ապօրինի ծագում ունեցող գույք են ուսումնասիրում, որը ձեռք է բերվել 1995 թվականին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Գոհար Մելոյանը։
Նշենք , որ «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, հրավիրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողով։
Հիշեցնենք՝ ՍԴ-ն օրերս ներկայացրել է ՍԴՈ-1776 եզրափակիչ մասը, որում ասվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։
Նաև նշվել է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ, և նշվել են համապատասխան կետերը:
Այլ կերպ ասած, եթե, օրինակ, Գլխավոր դատախազությունը հասնում էր հեռավոր 1991 թվականներ և հայտարարում, թե որևէ մեկի գույքը 90-ականներին է ձեռք բերված և ապօրինի է , այդ գույքն այլևս չի կարողանա դարձնել բռնագանձման առարկա:
ՍԴ-ն գրել է, որ պաշտոն զբաղեցնելու ժամանակ հանցավոր կապով ձեռք բերված գույքը միայն կարող է համարվել ապօրինի: Բացի դրանից, պիտի ապացուցեն, որ պաշտոնյան կաշառք է վերցրել, և այդ պահից սկսած՝ ձեռքբերված գույքը կարող է ապօրինի համարվել։