Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երեկ վերսկսվել է «Նուբարաշեն» ՔԿՀ–ից խարդախություններով զբաղվող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դատավարությունը։
Երեկվա դատավարությանը ևս Սպարտակ Դանիելյանը ներկայացել էր բավական կոկիկ, շքեղ հագուկապով, դատի ընթացքում իրեն պահում էր բավական սանձարձակ, հատկապես՝ երբ սկսեց ցուցմունք տալ իր կողմից տուժած սփյուռքահայ քաղաքացի, նա քմծիծաղ էր տալիս, հեգնում։
Ուշագրավ էր նրա պահվածքը դատական նիստից հետո։ Երբ ոստիկանները պատրաստվում էին նրան տանել կալանավորների պահման խուց, Դանիելյանը դիմեց դատավորին՝ ասելով, որ ինքը ձերբակալության ժամանակ շատ է վախեցել, իր մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել, գիշերենրը չի քնում, անհանգիստ է և պնդում Է, որ իր նկատմամբ փորձաքննություն նշանակեն։ Այլ կերպ ասած, հայտնի խարդախը հիմա էլ փորձում է հոգեկան հիվանդ ձևանալ՝ փորձելով ազատվել պատասխանատվությունից։
Ի դեպ, Սպարտակ Դանիելյանին ուղեկցող ոստիկանները և դատական կարգադրիչները երեկվա դատին ևս պատշաճ վերահսկողություն չէին իրականացնում և դահլիճում մի տեսակ բարձիթողի վիճակ էր։ Բայց այս անգամ Սպարտակ Դանիելյանը չդիմեց նոր փախուստի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։