|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Կոտլյարովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բացի այդ, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի հինգ մեքենայացված, մեկ եգերական, երկու գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի երկու բրիգադների կազմավորումներին ԴԺՀ Ռուսին Յար, Նովայա Պոլտավկա, Ուլյանովկա, Ռազինո, Միրոլյուբովկա, Դիմիտրով, Կրասնոարմեյսկ, Զվերևո, Նովոսերգեևկա և Ալեքսեևկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։