կարևոր
520 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-23 14:36
Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Պերեեզդնոե բնակավայրը. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Պերեեզդնոե բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Պերեեզդնոե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Զորքերի «Հարավային» ստորաբաժանման խմբավորումերը վճռական գործողություններով ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պերեեզդնոե բնակավայրը»,– ասված է ՌԴ ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Բացի այդ, գիշերն ի պատասխան Ղրիմում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների, ռուսական զորքերը խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ հատուկ ջոկատային ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին Օդեսայի մարզի Թաթարբունար ու Ռասեյկա բնակավայրերում գտնվող օտարերկրյա վարձկանների «Տեսիլքներ» ստորաբաժանումների վրա, որոնք իրականացրել են այդ ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու անցկացումը։