Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Անկախ դիտորդը» մի շարք խախտումներ է արձանագրել այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքում ընթացող տեղեկան ինքնակառավարման մարմնի ընտրություններից.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչները`
1. մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
4. Միաժամանակ 3 վստահված անձ գտնվել է ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։