կարևոր
5212 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 13:40
Քաղաքական

Ահազանգ․ իշխանությունների հրահանգով Սարիկի հանրահավաքին ներկա են գտնվելու Շիրակի մարզի մյուս համայնքների քաղաքացիները

Ահազանգ․ իշխանությունների հրահանգով Սարիկի հանրահավաքին ներկա են գտնվելու Շիրակի մարզի մյուս համայնքների քաղաքացիները

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.

«Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել մարզի տարբեր համայնքներից։

Մարզային իշխանական շրջանակները բառիս բուն իմաստով տեռոր են սկսել։

Այսօր Գյումրիում կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար համայնքային, մարզային իշխանության ներկայացուցիչները երեկվանից հորդորում են իրենց աշխատակիցներին անպայման ներկա գտնվել Թատերական հրապարակում՝ լսելու «Մեր Սարիկին»։

Մի քաղաքական խմբակի անդամներ, ովքեր տարիների ընթացքում դատապարտում էին վարչական ռեսուրսի կիրառումը, այսօր ավելի ցինիկ ձևով են այն կիրառում։

Գյումրիում սեփական վերարտադրությունն ապահովելու համար հայրենադավ խմբակը փորձելու է այսօր լավագույնս ներկայանա հանրահավաքին՝ ցույց տալու համար, որ «Սարի պես` Գյումրու թիկունքին» են։

Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, առաջարկում Ձեզ ներկա գտնվել ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքին՝ համոզվելու, որ «Մեր Սարիկին» ավելի շատ աջակցում են ոչ թե գյումրեցիները , այլ իշխանությունների խիստ հրահանգով հանրահավաքին ներկա գտնվող Շիրակի մարզի մյուս համայնքների մեր քաղաքացիները։

Կեղծ ու դատարկ տպավորություն ստեղծելով համայնք չեն ղեկավարում»։