Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Ես Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի, շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը։ Այս մասն լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Բացարձակ, ոչ մի զարմանալի բան չի լինելու։ Հող են նախապատրաստում իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերում խոսելու համար։ Իհարկե, սա ծիծաղելի է, շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում, բայց ոչ մի զարմանալի բան։ Մենք 7 տարի է այդ միջավայրում ենք ապրում։ ես չէին էլ կասկածում, որ այսպես էլ լինելու է»,-ասաց Մխիթարյանը։
Անդրադառնալով Փաշինյանի նախօրեին արած հայտարարություններին՝ Մխիթարյանն ասաց, որ իր մարմնի ջղաձգումները խոսում են այն մասին, որ այդ մարդը ճնշման տալ է։ «Ալիևը ճնշում է, Ամերիկան ճնշում է, Ռուսաստանը ճնշում է, Աննան ճնշում է, Գյումրիի ընտրությունները ու ենթադրյալ արդյունքները ճնշում են, դե էդ մարդը ինչ-որ կերպ պիտի՞ հոգեկան բավարարվածություն ստանա»։
Նա ընդգծեց, որ վստահ է, որ այս իրավիճակը գյումրեցիների ընտրությունների արդյունքների վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։ «Ես վստահ եմ, որ ոչ մի տեսակի վախի մթնոլորտ Գյումրիում չի լինելու, որովհետև գյումրեցին վախկոտ չի ու մարտի 30-ին գնալու է ընտրատեղամաս ու իր ձայնը տալու է ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին։ Մարդը պետք է մանկամիտ լինի, որ մտածի, որ նման բաներով կարողանալու է Մարտունին ճնշել կամ ինձ ճնշել։ Ճնշվող լինեինք՝ էս 7 տարվա մեջ կճնշվեինք էլի»։
Մանրամասն՝ տեսանյութում