Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սիրիայի ժողովրդական խորհրդի հերթական ընտրությունները անցկացվել են ճնշման տակ և արդար չէին: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթագուսի՝ հուլիսի 20-ին տարածած հայտարարության մեջ:
«Երեկ Ասադի ռեժիմը Սիրիայում անցկացրեց այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները: Բաշար Ասադը ցանկանում է պատկերել այս կասկածելի ընտրությունները որպես հաջողություն՝ ընդդեմ Արևմուտքի, բայց իրականում դա ընդամենը ևս մեկ քայլ է Ասադի կողմից անցկացված ոչ ազատ ընտրությունների երկար շարքում, որում սիրիական ժողովուրդը իրական ընտրություն չունի», - ասել է Օրթագուսը:
Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության խոսնակի՝ Ասադի կուսակցության՝ իշխանության գալուց ի վեր «Սիրիան չի տեսել ազատ և արդար ընտրություններ», և վերջիններս բացառություն չէին: Այն տեղեկությունները, ըստ որի իբր արդեն քվերակված քվեաթերթիկները ընտրությունների ժամանակ բաժանվել են ընտրողներին, և, ընդհանուր առմամբ, դրանք ճնշման տակ են եղել, Օրթեգոսը անվանել է բացարձակ հավաստի:
Պետդեպարտամենտի փաստաթղթում շեշտվում է, որ քանի դեռ «Ասադի ռեժիմը և նրա կառավարությունը» չեն բավարարում «միջազգային հանրության» պահանջները, այն «կքննարկի այդ կեղծված ընտրությունները այնպես, ինչպես, որ դրանք կան»։