Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Սումիի կենտրոնին, հայտնում են տեղական իշխանությունները։
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է մոտ 100-ի, այդ թվում՝ 23 երեխա։
Ականատեսների խոսքով՝ բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։ Հրթիռը հարվածել է քաղաքի բնակելի թաղամասին, որտեղ տեղակայված են բազմահարկ բնակելի շենքեր, դպրոց, մի քանի մանկապարտեզ և հիվանդանոց։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ դպրոցի շենքը մասամբ ավերվել է։
Փրկարարները տարհանել են 40 երեխայի և 16 մեծահասակի։
Տեղի լրագրողները նշում են, որ հարձակումների պահին Սումիում ավիահարվածի մասին ահազանգ չի ստացվել։
Իշխանությունների տվյալներով՝ այժմ ուսումնական հաստատություններում կազմակերպվում են գիշերակացներ այն բնակիչների համար, որոնց բնակարանները վնասվել են։
Վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները՝ ոստիկանությունը, ռումբերի ոչնչացման փորձագետները, փրկարարները և բժիշկները: