Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ռուսաստանն ակտիվորեն ընդլայնում է իր կապերն աշխարհի պետությունների մեծ մասի, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
«Մենք հատուկ ուշադրություն ենք հատկացնում աշխարհի պետությունների մեծ մասի հետ կապերի ընդլայնմանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերություններն առանձնանում են փոխվստահության աննախադեպ մակարդակով: Հնդկաստանի հետ զարգանում է հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերություն: Զգալի առաջընթաց է գրանցվել այնպիսի պետությունների հետ բարեկամական կապերի ընդլայնման և խորացման հարցում, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը», - ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ինչպես ընդգծել է Լավրովը, Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս ԱՊՀ անդամ պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցության բոլոր ուղղությունների ամրապնդմանը, ինչպես ԱՊՀ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։