|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀԱՊԿ երկրների խորհրդարանական հանձնաժողովների նախագահները, որոնք պատասխանատու են միջազգային հարաբերությունների և պաշտպանության ոլորտի համար, քննարկել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշել հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են 2024 թվականին ՀԱՊԿ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիմնական արդյունքները, ուրվագծվել են հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման, ասոցիացիայի գործունեության խորհրդարանական հարթության ամրապնդման և արտաքին քաղաքական համակարգման խորացման հիմնական ոլորտները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։