|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ թույլ չտա Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերությունների հաստատում: Այս մասին հունվարի 14-ի մամուլի ասուլիսում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանը, ըստ նրա, շահագրգռված է, որ Թեհրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև նորմալ երկխոսություն հաստատվի: Կողմերը պետք է զարգացնեն համագործակցությունը, պայմանավորվեն ռազմական գործերում վստահության և թափանցիկության ամրապնդման շուրջ:
«Ցավոք, մեր ամերիկացի գործընկերները, առնվազն ներկայիս վարչակազմը, մինչ այժմ ամեն ինչ արել են, որպեսզի այս երկխոսությունը տեղի չունենա»,- շեշտել է Լավրովը: