Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսրայելցի պատանդ Շերի Բիբասի մարմինը մասնատվել է այն բանից հետո, երբ, ըստ երևույթին, իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից միտումնավոր ռմբակոծման հետևանքով փլատակներում խառնվել է այլ մարմինների հետ։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի պատասխանտու Իսմայիլ Թաուաբթան X-ի իր էջում:
Նա նշել է, որ «Նեթանյահուն հենց ինքն է արձակել անխնա ռմբակոծության հրամանը, և նա է կրում ողջ պատասխանատվությունը կնոջը և իր երեխաներին սարսափելի և դաժան կերպով սպանելու համար»:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հետաքննում է հրադադարի համաձայնագրի շրջանակներում Իսրայելին հանձնված մարմինների նույնականացման հնարավոր սխալը։
Հիշեցնենք՝ Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ որ 4-ամյա Արիելն ու 10-ամսական Քֆիրը, որոնք գերության մեջ էին Գազայի հատվածում իրենց մոր՝ Բիբասի հետ միասին, և որոնց մարմինները փետրվարի 20-ին հանձնվել էին Իսրայելին, սպանվել են 2023 թվականի նոյեմբերին պաղեստինցիների կողմից, այլ ոչ թե իսրայելական հրետակոծության հետևանքով, ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին չի հանձնել Շերի Բիբասի մարմինը Իսրայելին վերադարձված պատանդների մարմինների հետ։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց հանձնել են Գազայից մի կնոջ մարմին։ Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ սպառնալով, որ ՀԱՄԱՍ-ը վճարի համաձայնագրի «այս դաժան և կոպիտ խախտման ողջ գինը»։