Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պահվող ութ իսրայելցի պատանդ ողջ չէ։ Նրանք պետք է ազատ արձակվեին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Դեյվիդ Մենցերը, հայտնում է RBC-Ukraine-ն՝ The Times of Israel-ին հղումով։
Ընդհանուր առմամբ, առաջին փուլի ընթացքում զինյալները պետք է ազատեն 33 պատանդի։ Յոթն արդեն ազատ են արձակվել։
Ըստ Մենցերի՝ ՀԱՄԱՍ-ի տվյալները ցույց են տալիս, որ 26 պատանդից 18-ը ողջ են, իսկ ութը՝ մահացած։
Իսրայելի կառավարությունը պարզաբանել է, որ պատանդների հաջորդ ազատ արձակումը պետք է տեղի ունենա հունվարի 30-ին և փետրվարի 1-ին։ Ամեն օր երեք պատանդ կազատվի։
Ազատ արձակվող 33 պատանդների թվում կան կանայք, երեխաներ, 50-ն անց տղամարդիկ, հիվանդ ու վիրավոր մարդիկ։ Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի ասաց, որ «լուրջ մտահոգություն» ունի Շիրի Բիբասի և նրա երկու փոքր որդիների՝ Արիելի և Քֆիրի վերաբերյալ: