Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Այս մասին նա ասել է լրագող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։
Մարկո Ռուբիոն խոսել է Էր Ռիադում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կայացած բանակցությունների մասին։ Նա շեշտել է, որ հարկավոր է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը միջուկային զենք ունի և գերտերություն է հանդիսանում, անկախ նրանից դա իրենց դուր է գալիս, թե ոչ։
Ռուբիոն նշել է, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ հնարավոր համաձայնագրի մանրամասները չեն քննարկվել։ Ըստ Ռուբիոյի՝ կողմերը քննարկել են երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը, այն հարցերը, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել։
Պետքարտուղարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն քննարկել տարածքային հարցեր:
Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ միակ բանը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Էր Ռիադում բանակցությունների ընթացքում, այն է, որ երկու երկրներն էլ խոսելու են խաղաղության մասին։
Ռուբիոն նաև նշել է, որ այս գործընթացների մասին տեղեկացվում են ինչպես Ուկրաինայի նախագահը, այնպես էլ եվրոպական երկրները։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։