Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել գլխատել եւ խաչել Մուհամեդ Ռաշադ Հաիրի Հուսեյնին, ով բռնաբարել, ապա սպանել էր պակիստանցի ազգայնական Փաշտե Սայեդ Խանին: Այս մասին հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարը եւ հավելել, որ երկու արարքն էլ պատժվում են մահվամբ:
Հուսեյնը նաեւ մեղադրվել է գողության եւ մի քանի հարձակումների մեջ: Նրան տեղափոխել են Ջիզան քաղաք, որտեղ գլխատել են եւ խաչել:
Սաուդյան Արաբիայում նման պատժի արժանանում են առավել խիստ օրինազանցություն կատարած անձինք: Միջազգային հանրությունը մշտապես քննադատում է Սաուդյան Արաբիային նման դաժանությունների համար, երբ մարդկանց խաչում կամ այրում են իրենց կատարած հանցանքների համար: Այս տարի արդեն 28 մարդու են գլխատել. տեղեկացնում է Daily Mail-ը: