կարևոր
1489 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 20:11
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում այլևս կհարաբերվի բացառապես անհատների հետ, նա աջակցություն չունի․ Հրաչ Վարժապետյան

Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում այլևս կհարաբերվի բացառապես անհատների հետ, նա աջակցություն չունի․ Հրաչ Վարժապետյան

Ես ծնված եմ Հայաստանից դուրս հակառակ իմ կամքի, որովհետև հայրենիքիցս հեռացած մեծ մայր և մեծ պապ եմ ունեցել, նրանք ցեղասպանության են ենթարկվել ու ես նրանցից եմ լսել, թե ինչ է եղել իրականում։ Ես Սփյուռքում եմ, որովհետև Ցեղասպանություն է եղել, մենք մեր կամքով չենք հայտնվել  Սփյուռքում։  Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

«Իմ հորական կողմը Էրզրումից է, իսկ մայրական կողմը՝ Կիլիկիայից, ես 2 կողմով եմ Ցեղսպանության հետնորդ ու բոլոր պատմությունները նրանցից եմ լսել և որևէ մեկը, որևէ Փաշինյան, չի կարող այդ տրամաբանությունը և իրականությունը դուրս բերել։ Ես իրական պատմությունը գիտեմ իմ մեծ հորից ու մեծ մորից, ոչ թե պատմաբաններից ։ Ընդ որում՝ պատմաբաններն էլ հաստատած են այդ պատմությունը»,- նշել է սփյուռքահայ գործիչը։

Վարժապետյանի գնահատմամբ՝ Ցեղասպանության շուրջ Փաշինյանի պնդումները ծիծաղելի են, որովհետև առաջին հերթին իր բարեկամ-պետությունները, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը խորհրդարանաների մակարդակով, անգամ ժխտման համար քրեական պատիժ են նախատեսում, ինչպես Շվեյցարիայում։  «Շվեյցարիայում այդ հայտարարությունն անելը պատահական չէր, այլ շատ մտածված։ Հենց Շվեյցարիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, սա թրքահաճո քաղաքականություն է։ Այսօր ավելի քան  40 պետություն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, ստացվում է Փաշինյանի համար այս ամենն անիմաստ բաներ են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: