կարևոր
526 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-12 14:12
Հասարակություն

Ստացվում է՝ մենք հանձնվում ենք ցեղասպանին, որ ստանանք իր երաշխիքը, ոնց որ գառին հանձնես գայլին․ Ռուստամյան

«Իշխանությունների ներկայացրած այս «խաղաղություն» կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան։ Այս երկիրը մեզանից պահանջում է, որ Ցեղասպանությունը մոռանանք։ Հասկանո՞ւմ եք, մենք այսօր ցեղասպանին հանձնվում ենք ի բարեհաճություն, դա նշանակում է «գառին հանձնել գելին»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները ցանկանում են ստանալ մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ոչինչ չասող փաստաթուղթ է, բայց վրան գրված լինի «Խաղաղության պայմանագիր»․ 

«Դա իրենց օդ ու ջրի պես պետք է, և դա շատ լավ հասկացել է են Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրենք իրենց պահանջներն ունենք, որոնք վերջ չունեն»։

Մանրամասն՝ տեսանյութում