Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկվում է առավելապես ՌԴ հովանու ներքո: Մի կողմից՝ առկա է ընդգծված ռուսամետ տրամադրություններով հասարակության բացարձակ մեծամասնություն և իշխանություն, մյուս կողմից՝ ՌԴ ԼՂ-ի նկատմամբ սկզբունքային դիրքորոշման ընդգծված զգուշավորություն: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Մարսել Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ելակետով հարավկովկասյան տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության գլխավոր դերակատարների վերադիրքավորումները վկայում են, որ զարգացումների նմանօրինակ տեմպն ու բովանդակությունը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության չեզոքացման, ինչը մեզ ձեռնտու չէ, արդյունքում՝ ՌԴ-ԼՂ փոխադարձաբար կարող են կորցնել վերջին գոյաբանական կետը՝ տարածաշրջանում:
Պատգամավորը նկատեց՝ ՌԴ-ի հետ ուղիղ երկխոսությամբ հնարավոր է և կարելի է և պետք է սահմանել գործակցության հստակ ուղենիշներ: Նրա խոսքով՝ պետք է սթափ կշռադատել անվտանգային շահերը, ոչ թե դրանք՝ ի սպաս դնել մեր իսկ սեփական շահերը շրջանցող երկրներին և հոսանքներին: Մասնավորապես, հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ունեցած անբնական հարաբերությունների պատճառաբանությամբ՝ Մայր Հայաստանին թիրախավորելու, Արցախը հակահայաստանյան օջախ դարձնելու փորձերը մերժելի են: Նրա խոսքով՝ Արցախի գոյության երաշխիքը Արցախում ապրող հայն է, Մայր Հայաստանն է, Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը ՌԴ խաղաղապահ ներկայությունն է: