կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 11:02
Քաղաքական

Որերորդ անգամ ընդդիմության առաջարկները մերժում են․ դրանով չեք օգնում ո՛չ ՀՀ-ին, ո՛չ հայ ժողովրդին․Մինասյանը՝ իշխանականներին

«Հայաստան»  խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս անդրադարձավ՝ քաղաքական մեծամասնության վարքագծին, այն է՝ կամայականորեն  ու ընդգծված ձևով ընդդիմության նախագծերը մերժելուն։

«Ուզում եմ անդրադառնալ այն վարքագծին,  որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն արդեն որերորդ անգամ ընդդիմության առաջարկները մերժում է և մտացածին հիմնավորումներ բերում։ Դրանով դուք վստահաբար չեք օգնում ո՛չ ՀՀ-ին, ո՛չ ՀՀ ժողովրդին,  ո՛չ էլ ,առավել ևս, նպաստում եք ժողովրդավարական,  իրավական պետության և առաջնային մանդատով օժտված  ԱԺ աշխատանքներին։ Տպավորություն է, որ Օրուելի հայտնի ստեղծագործությունը՝ «1984»-ը,  իրականություն է դառնում  մեր օրերում։ Երբ քաղաքական մեծամասնությունը փորձում է բացասական եզրակացությունը հիմնավորել, զավեշտի է վերածվում։ Կոչ եմ անում հրաժարվել այդ մոտեցումից»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։