կարևոր
958 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 16:16
Հասարակություն

Փակում են անվճար իրավաբանական օգնության ճանապարհը, ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ. Զոհրաբյան

Այսօր փաստաբանները գործադուլ են հայտարարել։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և փաստաբան Արա Զոհրաբյանը մամուլի ասուլիս են հրավիրել՝ ներկայացնելու գործադուլի պատճառները։ Նրանց խոսքով փաստաբանները մեկ տարուց ավելի է՝ բարձրաձայնում են «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետևանքների մասին, որոնք խնդրահարույց են իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Նրանց խոսքով ուժի մեջ մտած օրենքի հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել։

Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրել է, որ նախկինում փաստաբանները 5% շրջանառության հարկ էին վճարում՝ իրենց շրջանառությունից ելնելով․ «Այժմ հարկատեսակը փոխարինվել է ԱԱՀ-ով՝ 20% և շահույթահարկով՝ 18%։ Բացի փաստաբանի անձնական ֆինանսական խնդիրներից, փակվել է նաև անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու ճանապարհը։ ԱԱՀ-ի ռեժիմը մոտեցում ունի, որ անհատույց ծառայության համար ևս պետք է վճարես 20%»,- նշել է Զոհրաբյանը՝ նշելով, որ փաստաբաններն այլևս հրաժարվելու են անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելուց։

Մանրամասն՝ տեսանյութում