Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Նիկոլ Փաշինյանը վերջերս անձամբ ակտիվորեն լծվել է ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործին: Կառավարության վերջին որոշումներից մեկով կրճատվեցին ավտոմեքենաներ բազմաթիվ գերատեսչություններում: Թե ինչ մեթոդով արվեց այս «բարեփոխումը», ինչ հաշվարկով, ինչպես գրչի մի հարվածով ու առանց գլխուղեղներին զոռ տալու տարան ու բոլոր նախարարությունների, պետական հաստատությունների ավտոմեքենաները լցրեցին պահեստներ, և դրանով ինչպիսի ճգնաժամի առջև է կանգնել պետական համակարգը՝ այլ քննարկման հարց է: Օրինակ, որոշ նախարարություններում թողնվել է 1-ական ավտոմեքենա՝ նախարարի համար, որի պատճառով նախարարությունների աշխատանքն ուղղակի պարալիզացվել է:
Փաշինյանական այս քաոսի մեջ բնական է, որ, ժողովրդական լեզվով ասված, պլստացել են բազմաթիվ ՊՈԱԿ-երի ու հիմնադրամների ծառայողական ավտոմեքենաները:
Yerkir.am-ը շարունակում է ներկայացնել նմանատիպ կազմակերպություններում առկա ծառայողական ավտոմեքենաները: Ներկայացնում ենք ՀՀ բուհերի ավտոմեքենաները, որպեսզի ուսանողները տեսնեն, թե նաև որտեղ են ծախսվում իրենց կողմից վճարվող ուսման վարձավճարները:
Նախորդիվ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և Բրյուսովի անվան պետական համալսարանում առկա ծառայողական ավտոմեքենաները: Նշենք, որ ցանկում չենք ներկայացնելու բեռնատար ավտոմեքենաներն ու ավտոբուսները:
Ահա ևս երեք բուհերի ծառայողական ավտոմեքենաները.
Երևանի պետական կոնսերվատորիա
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Գեղարվեստի պետական ակադեմիա
Քանի որ նախորդիվ ներկայացված բուհերից որոշների ռեկտորները, ժողովրդական լեզվով ասված, նեղվել են, թե ինչու՞ ենք անդրադառնում այս թեմային, և ի՞նչ մի մեծ բան է մեկ կամ մի քանի ավտոմեքենան բուհի համար, ապա ասենք, որ մեր խնդիրը չէ այս կամ այն բուհին վարկաբեկելը: Միգուցե բուհերին պե՞տք են ծառայողականները:
Այս ամենն առիթ է կրկին անդրադառնալու փաշինյանական քաոսին, երբ մի հաստատությունից (նախարարություններ ևն) կարող են գրչի մի հարվածով ու առանց հաշվարկելու ծառայողական մեքենաները սրբել, լցնել պահեստներն ու պարալիզացնել աշխատանքները, իսկ մյուսում՝ թույլատրել:
Եվ, վերջապես, Արցախ հանձնվեց, արյամբ ազատագրված հողը համարվեց Ադրբեջանի մաս, բուհերից հատուկենտ արձագանքներ եղան: Հիմնականում՝ լռեցին: Հաշտվեցին փաշինյանական դավաճանությունների ու սահմանած խաղի կանոնների հետ: Եթե Արցախի հանձնման հետ կարելի է հաշտվել, ապա ծառայողականների դեպքում ինչու՞ է դժվար վերստին ենթարկվելն այդ նույն անձի սահմանած կաննոներին:
Վ. Սարգսյան